Նիկոլա Սարկոզին սպառնացել են սպանել բանտում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բանտում մահվան սպառնալիքների թիրախ է դարձել՝ հանցավոր համաձայնության համար հինգ տարվա ազատազրկումը կրելուց մեկ օր անց։
Համացանցում շրջանառվող տեսանյութը, որն, ըստ երևույթին, նկարահանել է կալանավորներից մեկը, ցույց է տալիս Սարկոզիի Փարիզի Լա Սանտե բանտ ժամանելուն պես հնչեցված բանավոր սպառնալիքները։
Reuters գործակալության տվյալներով՝ Փարիզի դատախազությունը նախօրեին տեղեկացվել է տեսանյութի մասին։ Հետաքննության շրջանակում հարցաքննվել են երեք կալանավոր, իսկ բանտի խուզարկության ժամանակ առգրավվել է երկու բջջային հեռախոս։
Սարկոզին, որը ղեկավարել է Ֆրանսիան 2007- 2012 թվականներին, երեքշաբթի բանտարկվել է՝ Լիբիայում ընտրարշավի համար միջոցներ հայթայթելու համաձայնության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։
Սպառնալիքների մասին տեղեկությունը ի հայտ է եկել, երբ հայտարարվել է, որ նախկին նախագահին որպես թիկնապահներ կնշանակվեն երկու մշտական ոստիկանության աշխատակիցներ, որոնք կտեղակայվեն հարակից խցերում՝ երաշխավորելու համար, որ նրա բանտարկության ամբողջ ընթացքում նրան չեն վնասի։ Այդ միջոցառումը բողոքներ է առաջացրել արհմիությունների շրջանում։ La Sante բանտապահ և Force Ouvriere արհմիության տեղական մասնաճյուղի ղեկավար Հյուգո Վիտրին հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն եղել Սարկոզիի անվտանգության ծառայության մասին։
«Մենք կապ ենք հաստատել բանտի վարչակազմի և Արդարադատության նախարարության հետ՝ բացատրություն պահանջելու համար»,- հավելել է նա։
Սակայն Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Սարկոզին պաշտպանության իրավունք ունի՝ «իր կարգավիճակից» ելնելով։
«Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգի է սպառնում, և այդ պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նա կալանքի տակ է»,- նշել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



