Ереван, 23.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու. Փաշինյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 4–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով  և նշել, որ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումն ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության հետ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն պայքարը  քաղաքական կառավարող թիմի բրենդներից մեկն է։ «Բայց հակակոռուպցիոն պայքարի այս բովում նոր հարցեր են գալիսորոնց պատասխանները ոչ միայն չենք ունեցել ի սկզբանեայլև ի սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չենք իմացելորովհետև այն միջավայրումորը կար 2018 թվականինթվում էրթե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն էորովհետև առանց քաղաքական կամքի բացակայությանընդհանրապեսորևէ հարց հնարավոր չէ լուծելայսինքն՝ քաղաքական կամքն այն էթե ինչքանով է Կառավարությունըքաղաքական իշխանությունը ցանկանումոր այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ նախ եկել են այն եզրակացության, որ քաղաքական կամքն արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի, և այդպես էլ հանգել են այն եզրակացությանը, որ պետք է ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտե։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կարևոր գործոն է այն, որ ասում են, այնուամենայնիվ, ի՞նչ գիտենք, քաղաքական իշխանությունը հայտարարում է և դա նորություն չէ, բոլորն էլ ասում են՝ պայքարում են կոռուպցիայի դեմ, միջազգային կոնվենցիաներով և այլն: «Այստեղ շատ կարևոր էթե ինչպե՞ս պետք է այդ ազդակն աշխատիոր այս ամեն ինչը լուրջ էայս ամեն ինչը կատակ չէհումոր չէ և այլն»,– ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով արձանագրել, որ եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակն այնպիսին է եղել և այնպիսին է, ինչպես հաճախ լսում ենք, դա նշանակում է, որ այնուամենայնիվ, շատերն են դրա մեջ ներգրավված։

Հաջորդ խնդիրը, որին վարչապետն անդրադարձել է, վերաբերում է դատական, իրավական և պետական համակարգերում գործունեություն ծավալող անձանց հարաբերություններին տարբեր մարդկանց հետ։ «Այսքան մարդ ունի այդքան ծանոթդասարանցիընկերբարեկամբանակի ընկերհարևան և այլնև այլն։ Մի փոքր լավ վերաբերվիինչպես ընդունված է ասելօպերատիվ օղակըմի փոքր լավ վերաբերվի քննչական օղակըմի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակըմի փոքր լավ վերաբերվի դատական օղակըեթե դատական օղակն էլ երեք հատ կամի փոքր առաջին ատյանը լավ վերաբերվիմի փոքր վերաքննիչը լավ վերաբերվիմի փոքր էլ վճռաբեկը լավ վերաբերվիմի փոքր էլ իշխանության կամ հնարավոր ազդեցության տեղերիցմի փոքր էլ ազդեցություն՝ որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում էբացարձակապես։ Եթե վերլուծենք՝ կտեսնենք, գնումգնումհաղորդագրությունհաղորդագրությունինչքան ասես հաղորդագրությունվերջը ի՞նչ է լինում։ Ու հետո հասկանում եսոր վերջ չի լինելու»,– նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այս միջավայրում հնարավոր չէ արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեության միջև կապին, այդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարի դեմ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ անկայուն է իրավիճակը, լարվածություններ կան, էսկալացիաներ, կապ չունի ինչով ես զբաղված, միևնույն է՝ դու երկրի քաղաքացի ես, այդ թվում՝ քննիչը, դատախազը, դատավորը, հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։ «Եվ սա մի գործոն էորը ես նույնպես զգացել եմև դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Ինչի՞ համար եմ սա ասումԱյժմերբ հետևում եմտեսնում եմ՝ այդպիսի տպավորություն կաոր հիմա իրավապահ համակարգն ավելի ակտիվ էայդ թվում՝ հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվԻհարկեդա միակ գործոնը չէբայց իմ գնահատմամբ՝ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունն ավելի շատ հնարավորություն է տալիսայդ թվում՝ քննչական մարմիններինկենտրոնանալ իրենց գործի վրա»,– ընդգծել է վարչապետը։

Խոսելով կադրային հարցերի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արթուր Նահապետյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելու  հարցում կարևոր դեր է խաղացել նրա, այդ թվում՝ դատավոր լինելու հանգամանքը։ «Այդ խոսակցություններն անընդհատ ենըստ որոնց՝ քննիչներն ուրիշ կերպ են նայում իրադրությանըդատավորներն ուրիշ կերպ։ Ես պարոն Նահապետյանին ասել եմ՝ շատ կարևոր էոր Հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկող գործերը, այդ թվում՝ դիտարկվեն դատավորի աչքովորպեսզի այդ խոսակցության տարածքն էլ փակենքոր այնուամենայնիվքննիչը այլ կերպ է ընկալումդատավորը այլ կերպ է ընկալում։ Համոզված եմ՝ այս հանգամանքը նույնպես էական դեր կունենա Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացման իմաստով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը նկատել է, որ իրավապահ համակարգի համար սովորական չէ աշխատել սոցիալական ցանցերի և խոսքի ազատության ներկայիս պայմաններում, հաշվի առնելով նաև այն, որ սոցիալական ցանցերի միջոցով հասցեական հարձակումներ են սկսվում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ, ընդհուպ ընտանիքների անդամների նկարների հրապարակմամբ և այլն։ «Սրանք էլ են գործոններորոնք ազդում էին պրոցեսի վրաինչու եմ ասում ազդում էինորովհետև իմ կարծիքովերբ դա մի նոր երևույթ էայնուամենայնիվհամակարգերը սկսում են ադապտացվել դրաննաև դրանց հակազդելու ձևեր են գտնում։ Եվ իմ տպավորությամբ՝ նաև մեր իրավապահ համակարգըայդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտենարդեն ավելի է ադապտացվել այդ իրավիճակին և կարողանում է շատ թե քիչ այս իրավիճակներից պաշտպանվել»,– նշել է վարչապետը։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև այն հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում բոլորին գաղտնալսում են։ «Շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակվում և այլն։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չէ։ Օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է ևընդ որում, բոլոր ամենաժողովրդավարական երկրներն ունեն այդ համակարգերըերբինչպեսոր դեպքումինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունընորությունն այն էոր քանի որ մեզ համար հանցավորությանկոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր և սկզբունքային էԿառավարություննայոհնարավորինս ներդրումներ է անումորպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ հանցավորությունն ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում, և եթե իրավապահ համակարգը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, հանցավորության դեմ ողջ պայքարը կձախողվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ իրավապահ մարմիններն այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, քննչական մարմիններն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվեն իրավիճակներ, երբ ապօրինի ճնշումներ կլինեն վկաների վրա և այլն, որպեսզի նրանք արդյունքում հրաժարվեն ցուցմունքներից, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել է, որ այժմ քրեական գործերի առումով Հակակոռուպցիոն կոմիտեում որոշակի աշխուժություն է նկատվում  և այսօր կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել և չի նվազելու։ «Դա մեր կարևորագույն խնդիրն էև մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման նպատակով։ Այսօր մեր Հակակոռուպցիոն կոմիտեն բավարար տեխնիկական հագեցվածություն ունի և հույս ունեմոր դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենամարդիկ մի անգամի փոխարեն յոթ-ութ անգամ կմտածեն՝ գնան այդ քայլինթե ոչև սա է հենց մեր նպատակըՄեր նպատակն այն էոր մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք կոռուպցիոն դրսևորումները»,– ասել է վարչապետը։

Հետևեք մեզ՝ այստեղ

За пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистовГорис: выдача гуманитарной помощи арцахским беженцам продолжается«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»В Сюникской области стартовала выдача гуманитарной помощи арцахским беженцамКто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»