Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


0-18 տարեկան պացիենտներին կտրամադրվեն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է որոշում՝ պայմանավորված է 0-18 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովման և սպասարկման ծրագրի ձեռքբերման անհրաժեշտությամբ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի և սպասարկման ծրագրի ձեռքբերման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան հայտարարվել է գնման ընթացակարգ, արդյունքում 2025 թվականի մայիսի 23-ին կնքվել է պայմանագիր 2025-2027թթ. կարիքների համար: 0-18 տարեկան ինսուլինոկախյալ երեխաներն անհրաժեշտություն ունեն օրական 5-6 անգամ չափել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, որն իրականացնում են թեստ երիզների միջոցով: Թեստ երիզների կիրառումն իջեցնում է կյանքի որակը և մանկահասակ երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց և ինսուլին դեղի ներարկումներից, որն էլ նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորման և առողջական բարդությունների առաջացման:

Պայմանագրի շրջանակներում 0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն նորագույն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորեն որոշել ինսուլին դեղի դեղաչափը: Համակարգերն ունեն գլյուկոզայի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու` (հաղորդիչը գլյուկոզայի տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին) հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ: Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզայի հստակ ցուցանիշները և իրականացնում են հեռավար դիաբետի վերահսկում:

ՀՀ 2025թ. պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի շրջանակներում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար նախատեսված թեստ երիզները ձեռք են բերվել 0-18 տարեկան պացիենտների համար, որոնց թիվը կազմում շուրջ 1100: Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները ծրագրի ներդրումը իրականացվում է փուլային, մասնավորապես` ՀՀ կառավարության 2025թ. հուլիսի 24-ի թիվ 1007-Ն որոշմամբ թվով 244 առավել խոցային խմբերի` 0-9 տարեկան պացիենտների համար, հատկացվել է 181,9 մլն դրամ, սույն որոշմամբ նախատեսվում է ծրագրից օգտվող 756 պացիենտների հատկացնել թեստ երիզներ, որի համար անհրաժեշտ է 570,9 մլն ՀՀ դրամ: Մասնավորապես, «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման մեջ «շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների թիվը» ցուցանիշի մեջ արդեն իսկ ներառված են շահառուները, իսկ «Իմունականխարգելման ազգային ծրագիր» միջոցառմամբ հաստատված ոչ ֆինանսական ցուցանիշների փոփոխության անհրաժեշտություն չկա:

Վարչապետն արձանագրել է, որ որոշումը հեղափոխական նշանակություն ունի, քանի որ ձեռք են բերվելու վերջին սերնդի մեթոդի կիրառմամբ սարքեր, ինչն էականորեն փոխելու է հարյուրավոր երեխաների կյանքի որակը:

Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է հաշմանդամության տրամադրման խնդրին, արձանագրել, որ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը հիմնված է աշխարհի առաջատար փորձի վրա: «Մեր ուղերձը մարդուն այն է՝ մենք աջակցենք ձեզ ամեն ինչով, որպեսզի ձեր ֆունկցիոնալությունը լինի այնպիսին, որպեսզի դուք ինքներդ ձեր աշխատանքով, ձեր կրթությամբ ձեր կարիքները կարողանաք հոգալ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հավելել է.

«Ֆունկցիոնալության գնահատումն արվում է միջազգային դասակարգիչներով: Այստեղ որևէ նորամուծություն չկա: Եվ հաշմանդամությունն ապրելակերպի տեսակի վերածելը մեր քաղաքականությունն է, որը կարող եմ ասել, հաջողությամբ տեղի է ունենում»:

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»