Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների մարմինները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհվածների մարմինները «1000-ը 31-ի դիմաց» համաձայնագրով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը։
«Կայացել է 31-ը 1000-ի դիմաց փոխանակում: 31 զոհվածի մարմին վերադարձվել է Ռուսաստանին», - ասել է նա։
Մինչդեռ Ուկրաինայի համակարգող շտաբը հայտնել է իր զինվորների 1000 մարմին ստանալու մասին: Նույնականացումը տեղի կունենա շուտով։
Սեպտեմբերի 18-ին ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը հայտնել է «1000-ը 24-ի դիմաց» փոխանակման մասին: Այդ ժամանակ Ուկրաինան ստացել է 1000 մարմին, իսկ Ռուսաստանը՝ 24:
Օգոստոսին երկու երկրների միջև տեղի է ունեցել ևս մեկ դիակների փոխանակում. Կիևը Մոսկվային է հանձնել ռուս զինծառայողների 19 մարմին՝ Ուկրաինայի զինված ուժերի 1000 զոհված զինվորի դիմաց:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































