Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ թվային անվտանգության թեմայով
ОБЩЕСТВО
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում։
Ucom-ի գլխավոր տնօրենն իր ելույթում ներկայացրեց զեղծարարությունների դինամիկան թվային դարաշրջանում, անդրադառնալով նաև տվյալների պաշտպանության, սպառողների վստահության և կազմակերպությունների պատասխանատվության կարևորությանը՝ թվային անվտանգության մշակույթի ձևավորման գործում։
«Թվային անվտանգությունն այսօր բիզնեսի ամենամեծ պատասխանատվություններից մեկն է։ Ucom-ում մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու վերաբերմունքով։ Մենք ներդնում ենք ոչ միայն նորարարական ցանցեր և լուծումներ, այլև ձևավորում ենք անվտանգ ու գիտակցված թվային միջավայր, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ իրեն կարող է զգալ պաշտպանված և վստահ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ֆինանսական համակարգի հաշտարարի 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը համախմբել էր ֆինանսական և մասնավոր ոլորտների ավելի քան 120 ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի և ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի, Ֆինանսական օմբուդսմենների գրասենյակների ներկայացուցիչների՝ Ռուսաստանից, Սինգապուրից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից, պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների՝ այլ երկրներից։
Քննարկվեցին թվային վճարումների խարդախությունների կանխարգելման, կիբերանվտանգության և արհեստական բանականության կիրառման հարցեր՝ արդար և թափանցիկ ֆինանսական միջավայրի ձևավորման նպատակով։






















































