Վիրահատության ժամանակ Մուրացան ԲԿ֊ում 15-ամյա աղջիկ է մաhացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին «Մուրացան» ԲԿ-ում վիրահատության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել։
Ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Խաչատրյանն էլ գրել է. «Հոկտեմբերի 15-ին Մուրացանի հիվանդանոցում տեղի է ունեցել սպանություն։ Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։ Շատ դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդամենը պետք էր կտրվածք անել լիդոկայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։
Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղդվել է (ասպիրացիայից) և տեղի է ունեցել սրտի կանգ։ Պետք է պատասխանատվություն կրեն բուժող դիմածնոտային վիրաբույժ Քրիստինե Վարդանյանը, անեսթեզիոլոգ Մեսրոպ Մարգարյանը և իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանն, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։ Պատասխան են տալու բոլորը, անգամ` բուժքույրերը»:
Ո՞վ է մեղավոր, և ի՞նչ է տեղի ունեցել «Մուրացան ԲԿ-ում», ինչո՞ւ աղջկա կյանքը հնարավոր չի եղել փրկել, արդյո՞ք նախարարությունը տեղյակ է. MediaHub-ը դիմեց ՀՀ Առողջապահության նախարարությանը, որտեղից հաստատեցին MediaHub-ի տեղեկությունը:
«Իհարկե տեղյակ ենք: Գործը գտնվում է պատկան մարմինների լիազորության տիրույթում, այն է՝ իրավական, նախաքննական գործընթացում: Խորապես ցավում ենք, նման դեպքերը մտահոգիչ են: Կսպասենք փորձաքննությանը»,- MediaHub-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































