ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարին քաղաքացիներից ստացել է 604 դիմում
ОБЩЕСТВОՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հունվար ամսվա ընթացքում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 604, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 350, որոնցից 276-ի կողմից ներկայացվել է բանավոր և 328-ը՝ գրավոր դիմում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 44 (16%), ընտանեկան նպաստի 31 (11%), կենսաթոշակի վճարման 34 (12%) և երեխայի ծննդյան միանվագ նպաստի 27 (10%) վերաբերյալ դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 41 (12%), հումանիտար օգնության 24 (7%), ընտանեկան նպաստի 31 (76%) վերաբերյալ դիմումները:
Հունվար ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 157 դիմումի: Դիմումների պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ
Հաշվետու ժամանակահատվածում



