Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞րն է քամանչայի հայրենիքը, և ինչո՞ւ է այն կոչվում քամանչա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քամանչան լարային-աղեղնավոր նվագարան է։ Այն տարածված է Հայաստանում, Վրաստանում, Իրանում, Հունաստանում, Դաղստանում և մի քանի այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է, սակայն իր գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ հանդես է գալիս նաև որպես մենանվագային գործիք։

Կան տարբեր կարծիքներ, թե որ երկիրն է համարվում քամանչայի հայրենիքը՝ Իրա՞նը, թե՞ Հայաստանը: Որոշ գիտնականներ համարում են, որ դա Իրանն է։ Պարսկական քամանչայի արտաքին տեսքի և կառուցվածքի հստակ նկարագիրը հանդիպում է արդեն 15-րդ դարի ձեռագրերում։ Իսկ առավել վաղ հիշատակությունները վերաբերում են 13-րդ դարին։ Պարսկական քամանչայի կոթը ուղիղ է, իսկ դեկան՝ օձի կամ ձկան բարակ կաշվից կամ էլ ցլի միզապարկից։ Պարսկական քամանչան նվագում են նվագարանի ոտքը ծնկին հենած, սակայն որոշ երաժիշտներ նախընտրում են նվագել առանց ոտքի՝ գործիքի իրանը բռնելով ծնկներով։

Ուշագրավ է, սակայն, որ քամանչայի ամենահին պատկերը հայտնաբերվել է Հայաստանում. դա միջնադարյան մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված մի գավաթի վրա պատկերված գուսան է՝ քամանչան ձեռքին։ Գավաթի վրա պատկերված քամանչայի ուղղահայաց երեք գծերը հիմք են տալիս ենթադրելու, որ նվագարանը ոչ թե պարզունակ, այլ ձևավորված քամանչայի դասական օրինակ է։ Քամանչահար գուսանի պատկերով գավաթը թվագրվում է 9-10-րդ դարերով, ինչը համարվում է բավականին հազվագյուտ երևույթ։ Չնայած նվագարանն այստեղ գործածվել է այդ ժամանակներում, սակայն նրա պատկերները համատարած հանդիպում են ավելի ուշ շրջանի աղբյուրներում՝ սկսած 12-13-րդ դարերից։ Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանում կանայք ևս նվագել են քամանչա։ Այդ մասին է վկայում Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվող՝ 19-րդ դարի անհայտ նկարչի կտավը, որտեղ պատկերված է ազնվական միջավայրում քամանչա նվագող վեհաշուք երիտասարդ մի կին։ Հայաստանում դարեր շարունակ պատրաստվել և գործածվել են քամանչայի երեք և չորսլարանի տարբերակները, որոնք կարող էին ունենալ երկար կամ կարճ իրան։

Այն նաև տարբեր անուններ է ունեցել հայերի շրջանում: Օրինակ՝ Կարսում քամանչան անվանում էին ճանուր, Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ»: Բայց այդ գործիքը ամենից շատ հայտնի է հենց քամանչա անունով։ 7-րդ դարում, երբ արաբներն արշավել են Հայաստան և գրավել, չեն կարողացել ազդել տեղի մշակույթի վրա և ընդունել են հայ մշակույթի դրսևորումները։ Սովորաբար, այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին։ Այսպիսով, արաբներն ազդեցություն են ունեցել մի շարք նվագարանների անվանափոխության գործում։ Արդյունքում էլ արմատավորվել է քամանչա անվանումը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար ոտքի վրա։ Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար։ Հետո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն է եղել։ Ավելի ուշ՝ 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացվել է չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևել յան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ։ 1920- 40-ական թվականներին Վարդան Բունինը ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիքը՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года