Բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սվետա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հոկտեմբերի 15-ին ՄՈՒՐԱՑԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ տեղի է ունեցել Սպանություն։
Դիմածնոտային բաժանմունքում բժիշկների անփույթ և ոչ գրագետ աշխատանքի պատճառով նարկոզի ժամանակ տեղի է ունեցել սրտի կանգ։
Շատ Դիմածնոտային մասնագետների հետ զրուցելով պարզեցինք, որ ընդհամենը պետք էր կտրվածք անել լիդակայինով, մաքրել թարախը և նշանակել բարձր դոզայով հակաբիոտիկներ։
Բայց արվել է ընդհանուր նարկոզ, ռիսկի գնալով, քանի որ բերանը ցավից չէր բացվում (բերանի տրիզմ), և նարկոզի գործողություններից – ինտուբացիան չեն կարողացել ճիշտ կատարել, երեխան խեղտվել է/ասպիրացիայից/ և տեղի է ունեցել սրտի կանգ։
Պետք է պատասխանատվություն կրեն`
Բուժող Դիմածնոտային վիրաբույժ` Քրիստինե Վարդանյանը
Անեստեզիոլոգ` Մեսրոպ Մարգարյանը
ԵՒ ի իհարկե Մուրացան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանը, ով կոծկում է ճիշտ եղելությունը և թույլ է տվել մինչև օրս աշխատել այդ բժիշկներին։
Պատասխան են տալու բոլորը` անգամ բուժքույրերը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































