Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շինարարության ոլորտի համար տարին ոչ «տաք» է եղել, ոչ էլ «սառը»

ЭКОНОМИКА

Շինարարությունը, ինչպես հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2015թ. ապահովել է ընդամենը 0,3 տոկոս աճ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ: Շինարարության ծավալները հունվար- դեկտեմբերի կտրվածքով կազմել են 457,2 մլրդ դրամ, որից 402,8 մլրդ դրամը կազմել են շինմոնտաժային աշխատանքները:

Ըստ ֆինանսավորման աղբյուրների` շինարարության ամբողջ ծավալների մոտ 71 տոկոսը իրականացվել է կազմակերպությունների միջոցների (45,7%) և բնակչության միջոցների (25,4%) հաշվին: Ընդ որում, եթե կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները նվազել են 0,8 տոկոսով, ապա բնակչության կողմից իրականացվող ծավալները աճել են 1,5 տոկոսով: 0,6 տոկոսով նվազել են պետական բյուջեի կողմից իրականացվող շինարարության ծավալները: Սրա մասնաբաժինը կազմել է ամբողջ շինարարության ծավալների 13,7 տոկոսը: Իսկ միջազգային վարկերի կողմից իրականացվող ծավալները (մասնաբաժինը 10,4 %) զգալի աճ են գրանցել՝ 20,5 տոկոսով: Ընդամենը 2-ական տոկոս փոքր մասնաբաժին ունեցող համայնքների միջոցների կողմից ծավալները գրանցել են անկում՝ 56,2 տոկոսով, իսկ մարդասիրական օգնության միջոցների կողմից իրականացվող շինարարության ծավալները գրանցել են աճ՝ 73 տոկոսով:

Նախորդ տարվա հունվարը, ինչպես միշտ, ամենապասիվ ամիսն է եղել շինարարական աշխատանքների առումով: Ամենակտիվ եռամսյակը եղել է 2-րդ եռամսյակը՝ ապրիլ-մայիս-հունիսը, որը գրանցել է 2,2 անգամ աճ 1-ին եռամսյակի համեմատ, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ՝ 3,7 տոկոս աճ: Իսկ, ամենաակտիվ շինարարական ամիսը եղել է դեկտեմբերը, որը նոյեմբերի նկատմամբ ունեցել է 62,1 տոկոս աճ: Վերջին տարիներին շինարարության ոլորտը կարծես թե գտնվում է «ճահճացման» մեջ: Կցանկանայինք ավելացնել, որ նպատակահարմար կլիներ պետության կողմից բնակարանային շինարարական մեծածավալ աշխատանքների իրականացում, որտեղ պետությունը, և′ ուղղակի, և′ միջնորդավորված մեխանիզմների կիրառմամբ կարող է իրականացնել բնակարանաշինության աշխատանքներ հանրապետության տարբեր քաղաքաներում: Որովհետև նախ՝ մատչելի գներով «էկոնոմ» դասի բնակարանների պահանջարկը դեռևս բարձր է մեր երկրում, երկրորդ՝ դա կարող է լոկոմոտիվի դեր խաղալ մեր տնտեսության և նրա տարբեր ճյուղերի համար, երրորդ՝ հարյուրավոր բնակելի շենքերի համար շահագործման ժամկետները կա´մ անցել են, կա´մ մոտակա տարիներին կլրանան, կան վթարային վիճակում գտնվող հարյուրավոր շենքեր, որոնց փոխարեն մեծ քանակի նոր շենքեր, նույնիսկ նոր թաղամասեր պետք է կառուցվեն, թեկուզ Երևանում:

Չորրորդ՝ գաղտնիք չէ, որ մեր բնակֆոնդի զգալի մասը չունի բարձր սեյսմակայունություն և որքան արագ նոր շենքեր կառուցվեն, որոնք կունենան բարձր սեյսմակայունություն, այնքան ավելի լավ մեր ազգային անվտանգության տեսակետից: Այստեղ կարելի է նաև զուգահեռ մեծ ծավալի սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ կատարել նաև բոլոր կանգուն շենքերի համար: Հարց է առաջանում, եթե այսօր տասնյակ «էլիտար» շենքեր են կառուցվել, որոնց բնակարանները դատարկ են, հիմնավորվա՞ծ է արդյոք նոր շենքերի կառուցումը և արդյոք սա այսօր ակտուալ խնդիր է: Եվ կա՞ նոր բնակարանների պահանջարկ:

Այսօր կա մեծ պահանջարկ և տասնյակ հազարավոր ընտանիքներ, որոնք բնակարանների կարիք ունեն, չեն կարողանում ձեռք բերել նոր կառուցվող բնակարաններ, այն պատճառով, որ դրանք հիմնականում շատ թանկարժեք են, իսկ հիփոթեքային վարկերի դեպքում էլ դրանց կանխիկ վճարների մեծությունը և վարկերի տոկոսավճարներ են շատ բարձր: Այսօր շատ կիրառական են նոր շինարարական տեխնոլոգիաները, որոնց միջոցով կարելի շատ արագ և էժան բնակելի տներ կամ շենքեր կառուցել և այս սոցիալական հիմնախնդիրը կարող է լուծվել մեր երկրում: Եթե այդ բնակարանների շինարարության օպտիմալ վայրեր ընտրվեն, հիմնավորված ծավալներով և դրանց գների մարման բանական մեխանիզմներ մշակվեն, ապա խոշորածավալ բնակարանաշինությունը կարող է լուրջ խթան դառնալ մեր տնտեսության աճի համար:

Ս.Մանուկյան

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения