Երեկ թրքահաճո վարչախումբը հերթական ահաբեկչական գործողությունն իրականացրեց մեր ժողովրդի դեմ՝ տառացիորեն պաշարելով Գյումրի քաղաքը․ Չալաբյան
ВИДЕО«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորուման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկ թրքահաճո վարչախումբը հերթական ահաբեկչական գործողությունն իրականացրեց մեր ժողովրդի դեմ՝ տառացիորեն պաշարելով Գյումրի քաղաքը, կազմալուծելով նրա քաղաքային ծառայությունների աշխատանքը, զանգվածային բռնություններ, ծեծ ու ջարդ կիրառելով բողոքի դուրս եկած հարյուրավոր քաղաքացիների դեմ:

Բռնատիրական վարչախումբը սրանով փորձում է ցույց տալ, որ իր դեմ «խաղ չկա», որ ցանկացած օրինական ընտրության արդյունք ինքը պատրաստ է բիրտ ուժով չեղարկել և փոխել իր օգտին: Դրանով սակայն այն ի ցույց է դնում իր խորացող քաղաքական սնանկությունը և իր անզորությունը՝ կասեցնելու երկրում նոր թափ ստացող ազատագրական շարժումը:
Համոզված եմ, որ վարչախումբը ձախողելու է, և որ մեր ժողովրդի գիտակից մեծամասնությունը վճռականորեն կմերժի նրան: Մինչ այդ, կիսվում եմ իմ երեկվա ճեպազրույցով , և զորակցությունը հայտնում երեկվա ահաբեկչական գործողություններից տուժած մեր բոլոր քաղաքացիներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам