Աջափնյակի «խաղահրապարակում» երկու երեխա վնասվածքներ են ստացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հասարակական գործիչ Էդուարդ Հայրումյանը գրել է. «Կներեք, որ սենց լուսանկարներ եմ տեղադրում, բայց էլ չգիտեմ ոնց կարելիա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին բացատրել, որ իրենց անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ։
Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։
Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիբներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտինյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։
Տիգրան Ավինյան հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



