Առեղծվածային մաhվան դեպք, 23-ամյա օտարերկրացի որոնվող կինը հայտնաբերվել է սևացած վիճակում․ նոր մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններեւոմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աիշա Բեյմուրադովայի դին՝ ամբողջությամբ սևացած վիճակում:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչկան բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն:
Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:




















































