Կրկնակի եռանդով պատրաստ եմ շարժվել առաջ, դեպի մեր երկրի հզոր և արժանապատիվ ապագան․ Ավետիք Չալաբյան
БЛОГ
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անցած մի քանի ամիսների ընթացքում, «ՀայաՔվե»-ն, դառնալով ազգային քաղաքացիական միավորում, գտնվում էր շարունակական ընդարձակման փուլում՝ ստեղծվում էին նոր տարածքային կառույցներ և ծրագրային խմբեր, դրանց գործունեությանն էին միանում նոր անդամներ և համակիրներ:
Անցած մի քանի ամիսների ընթացքում, «ՀայաՔվե»-ն, դառնալով ազգային քաղաքացիական միավորում, գտնվում էր շարունակական ընդարձակման փուլում՝ ստեղծվում էին նոր տարածքային կառույցներ և ծրագրային խմբեր, դրանց գործունեությանն էին միանում նոր անդամներ և համակիրներ:
Անցած շաբաթ օրը մենք փորձեցինք ի մի բերել մեր բոլոր կառույցները, և դրանց հիմնական ներկայացուցիչներին հավաքել մի հարկի տակ: Մեր առաջին կոնֆերանսն անցավ Անի Պլազա հյուրանոցում, այն հրաշալի հնարավորություն դարձավ մեր անդամների համար ծանոթանալ իրար՝ Տաշիրից մինչև Կապան, տեղեկանալ կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ողջ բազմազանությանը, տեսնել դրանք մեր միասնական նպատակների և ռազմավարության լույսի ներքո: Կոնֆերանսից հետո մենք նաև միացանք «#ՄերՁևով» շարժման կազմակերպած հանրահավաքին՝ մեր համերաշխությունը հայտնելու ազատության և արդարության համար պայքարող բոլոր քաղբանտարկյալներին:
Շնորհակալ եմ «ՀայաՔվե» անդամների կոնֆերանսի բոլոր մասնակիցներին, ոգևորված և հպարտ եմ այդպիսի գործընկերներով և համախոհներով, և կրկնակի եռանդով պատրաստ եմ շարժվել առաջ, դեպի մեր երկրի հզոր և արժանապատիվ ապագան:





















































1
Западная змея начинает пожирать себя
2
Мир в Газе, позор в Шарм-эль-Шейхе: как премьер-министр искал «кадр», а не компромисс: «Паст»
3
Удержание власти - скорее онтологическая проблема, чем политическая: «Паст»
4
Как секретные документы попали в руки врага? «Паст»
5
«Альтернативные проекты»: Новые единицы могут принести новый человеческий активный ресурс