Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Բերդ, Վանաձոր քաղաքներում՝ հոկտեմբերի 21-ին և 22-ին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սպենդիարյան, Ս․ Զորյան, Մոսկովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:
Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։




















































