Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ Բուդապեշտում․ Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Բուդապեշտում, այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա Պուտինին անվանել է ահաբեկիչ, բայց հաստատել է նրա հետ հանդիպելու իր պատրաստակամությունը:
«Եթե մենք իսկապես ուզում ենք հասնել արդար և երկարատև խաղաղության, մեզ անհրաժեշտ են այս ողբերգության երկու կողմերը։ Ինչպե՞ս կարող է լինել որևէ համաձայնություն առանց մեզ», -ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ բարձր մակարդակով հանդիպում կանցկացնեն, իսկ դրանից հետո սպասվում է Թրամփ-Պուտին հանդիպումը Բուդապեշտում, որի ժամանակ կքննարկվի ռուս-ուկրաինական պատերազմը։դ
Հետևեք մեզ՝ այստեղ




















































