Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում՝ Արտաշատի խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Յաշա Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Ն.-ի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Mercedes»-ի վարորդը և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդն ու մոտոցիկլավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































