Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը կպատմի Դիանա Աբգարի կյանքի պատմության մասին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարդասեր, գրող և աշխարհի առաջին կին պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի կյանքի անհավատալի պատմությունը ներկայացնելու նպատակով կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը մշակում է «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» վեց մասանոց մինի սերիալ։
Հեռուստասերիալը ներշնչված է ճապոնաբնակ Աբգարի կյանքից և պատմում է երիտասարդ կնոջ ինքնաճանաչման ճանապարհորդության մասին՝ բացահայտելով Աբգարի մարդասիրական մնայուն ժառանգությունը։
«Տարիներ առաջ ծանոթացա Դիանա Աբգարի պատմությանը, և այն խորապես հուզեց ինձ։ Ես գիտեի, որ նրա ժառանգության մասին պետք է պատմել ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև ամբողջ աշխարհին։ Անձնական կապ եմ զգում նրա առաքելության հետ, և այս շարքի միջոցով մենք ցանկանում ենք նրա ձայնը վերջապես լսելի դարձնել»,- ասել է սերիալի ռեժիսոր և հեղինակ Ջիվան Ավետիսյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































