Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած պրոբլեմների լուծումը կրթությունն է. Փաշինյան

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ ծանոթացել դպրոցաշինության և առողջապահական հաստատությունների կառուցման, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներին:

Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Սասունիկի միջնակարգ դպրոցում, որտեղ ներկայացվել է նորակառույց դպրոցում իրականացված աշխատանքներն ու ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 157 մլն դրամ։ Արդյունքում Սասունիկ բնակավայրն ունի նոր դպրոց 432 աշակերտ հզորությամբ։ Դպրոցի կառուցումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել է 2023-2025թթ.:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին հոյակերտ դպրոցի բացման առիթով և ուրախությամբ արձանագրել, որ երեխաներն ուսումնառությունը շարունակում են այս դպրոցում։ «Ընդհանրապես ինչքան ավելի համապարփակ ենք հասկանում մեր երկրի պրոբլեմները, այնքան ավելի ենք համոզվում, որ մեր բոլոր խնդիրների լուծումները կրթության մեջ են և կրթության ոլորտում են»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ դպրոցաշինությունը կրթական գործընթաց է, և այս առումով հսկայական աշխատանք է կատարվել: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը խոսել է իրականացվող աշխատանքների որակի, ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև դպրոցի հետագա կառավարման կարևորության մասին: Վարչապետը նշել է, որ հենց դպրոցներում է որոշվում ամեն ինչ՝ երեխաներից յուրաքանչյուրի հետագա կյանքի ընթացքը և հիշեցրել ուղերձը՝ լավ սովորի, որ լավ ապրես:

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Աշտարակի բժշկական կենտրոնի նորակառույց պոլիկլինիկա, որտեղ ծանոթացել է իրականացված աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 761 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում մարզում կառուցվել է պոլիկլինիկայի և դիահերձարանի նոր շենք: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.:

Աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Թալինի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 475 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Թալին համայնքն ունի վերակառուցված բժշկական կենտրոն։ Աշխատանքներն իրականացվել են 2021թ. -2025թթ.:

Արագածոտնի մարզում Լուսակնի միջնակարգ դպրոց այցելության ընթացքում վարչապետը շրջել է կրթական հաստատությունում, որտեղ նույնպես ծանոթացել է իրականացված շինարարական աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 766 մլն դրամ: «Թվով 22 համայնքներում փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային տիպի դպրոցների կառուցում» ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր միջնակարգ դպրոց: Աշխատանքներն իրականացվել են 2020-2025թթ.:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ Լուսակն գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ ունի դպրոց իր լաբորատորիայով ու սարքավորումներով, ինչը նշանակում է, որ կրթության հավասար հասանելիություն է ապահովված: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս դպրոցը, իրական Հայաստանի դպրոցը, Չորրորդ հանրապետության դպրոցը ոչ թե պետք է երեխաների համար զարգացման առավելագույն նշաձող ֆիքսի, այլ ընդհակառակը՝ երեխաների զարգացման առավելագույն շեմը վերացնի:

Վարչապետի խոսքով, դպրոցում կա սովորելու, ստեղծագործելու, խաղալու, ընկերություն անելու, կյանքի մասին մտածելու, շփվելու հնարավորություն: «Դպրոցը կյանքի կենտրոն է, դպրոցը գյուղի, համայնքի, բնակավայրի կյանքի առանցք է և պետք է դառնա այդպիսին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին այս հրաշալի առիթով և համոզմունք հայտնել, որ այդ դահլիճում դեռ շատ հանդիպումներ, քննարկումներ կլինեն, և այդ բոլոր քննարկումները կլինեն կյանքի, ապրելու, սովորելու մասին: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է. «Մենք ձեզ դիմավորում ենք «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով, որովհետև իմացեք, ձեր լավ ապրելն ուրիշ որևէ մեկից կախված չի, կախված է միայն ձեզանից, կախված է, թե այսօր դուք ինչով եք զբաղվում, իսկ այսօր դուք հենց բուն գործով զբաղվելու բոլոր պայմաններն ունեք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»։

Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 691 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2022-2025թթ.: Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 165 մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են 2025թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերի իրականացման արդյունքում Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց 576 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման և վերանորոգման աշխատանքներն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

Ազատանի միջնակարգ դպրոցում վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին: «Հենց նրանց ստեղծած արդյունքի, հենց նրանց ստեղծած արժեքի բերումով է, որ մենք հնարավորություն ունենք իրականացնել Հայաստանում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր քաղաքացիներին, ովքեր իրենց ամենօրյա գնումներն անելիս չեն մոռացել վերցնել ՀԴՄ կտրոնը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել. «ՀԴՄ կտրոն վերցնելը նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե, և այս ամեն ինչը ՀԴՄ կտրոնի արդյունքում է»:

Խոսելով կրթության կարևորության մասին, երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է. «Այո, մենք մի ժամանակ ասում էինք կրթության ոլորտի ռազմավարությունը մեզ համար առաջնահերթություն է, հիմա ասում ենք կրթությունը մեզ համար ռազմավարություն է, այսինքն, կրթությունն ինքը ռազմավարություն է և ոչ թե պարզապես կրթության ոլորտի ռազմավարություն ունենք, կրթությունը մեր ռազմավարությունն է շինարարության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է տրանսպորտի ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է անվտանգության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է իրավակարգի ոլորտում, արդարադատության ոլորտում, արդյունաբերության ոլորտում, փոքր և միջին բիզնեսի ոլորտում, ընտանեկան բռնության ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Այսօր գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած պրոբլեմների լուծումը կրթությունն է, միայն կրթությունը, բացառապես կրթությունը, ուրիշ լուծում պարզապես չկա, պարզապես ուրիշ լուծում գոյություն չունի»:

Վերանորոգված դպրոցների շարքում է նաև Գյումրիի թիվ 28 հիմնական դպրոցը, որտեղ իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 192 մլն դրամ: Վարչապետին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 435 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Վարչապետը շրջել է դպրոցում և ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 186 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Ախուրյան համայնքն ունի վերանորոգված դպրոց 362 աշակերտի համար։ Դպրոցի վերանորոգումն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2024-2025թթ.:

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ երկրի ղեկավարին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված վերանորոգման աշխատանքները և ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 228 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 235 աշակերտի համար։ Վերանորոգման աշխատանքներն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։ Աշխատանքներն իրականացվել են 2024-2025թթ.:

Հետևեք մեզ՝ այստեղ

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team