«Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին». Արտակ Զաքարյան
БЛОГ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»:
Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել: Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների մեջ հիմնավոր կասկածվող անձը, հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չկրկնել պատմության սխալները:
Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն սխալը՝ Սերժ Սարգսյանի ազգապահպան իշխանության դեմ դուրս գալն ու Նիկոլի ազգակործան իշխանության հետևից գնալն էր: Այդ պատմական սխալի ամենացայտուն դրսևորումը Նիկոլին ընտրել էր (2019թ., 2021թ.):
Հիմա նա իր էջում տեսանյութ է հրապարակում և ասում է, «պատմության սխալները չկրկնելու համար՝ պետք է կարդանք մեր պատմությունը»:
Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին: Եթե ձեզ հաղթող, անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ պետություն է պետք՝ ուրեմն այլևս երբեք չկրկնեք պատմական սխալը և չքվեարկեք Նիկոլի ՔՊ-ի, կամ նրա նման ապազգային ուժերի օգտին:
Եթե ձեզ պետք է կործանվող, նսեմացվող, օտարի ձեռքի խաղալիք, թուրքական վտանգով աքցանված ու թրքացման հեռանկարով երկիր՝ ուրեմն ձեզ պետք է ընտրել ՔՊ կամ նրա նման մեկին:
Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը:





















































1
Мир в Газе, позор в Шарм-эль-Шейхе: как премьер-министр искал «кадр», а не компромисс: «Паст»
2
Еревану — 2807 лет: команда «Евразия-Армения» приняла участие в праздновании Дня города
3
Западная змея начинает пожирать себя
4
«Альтернативные проекты»: Новые единицы могут принести новый человеческий активный ресурс
5
Как секретные документы попали в руки врага? «Паст»