Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել է ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները. Իվետա Տոնոյան
ОБЩЕСТВОՀարգելի՛ ընկերներ,
Նախօրեին Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։ Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։ Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու ու վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել և Էրիկն այս գործընթացն է համակարգելու։ Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու: 2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը: Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդ, սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ: Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի մասնակից այլ տղաներից։ Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար: Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



