Ереван, 26.Март.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Առաջին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկումը, կատվի առաջին թռիչքը տիեզերք «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ալ յասկա՝ Ալ յասկայի օր, Խորվաթիա՝ Փողկապի օր:

ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ

1809 – վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը:

1895 – Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:

1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:

1958 – ծնվել է տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

1974 – վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:

1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):

1984 – վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս–գիտնական Վիկտոր Աբիյանցը:

2005 – Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր առաջին մարդահամարն է անցկացվել:

2007– Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի, անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն 25 հազար դրամ, իսկ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:

2008 – վերաբացվել է վերանորոգված Սիրահարների այգին, որը Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով՝ առաջիկա 17 տարվա ընթացքում այգու բոլոր կարիքները հոգալու պայմանով:

2011 – ԱՊՀ ութ երկիր (այդ թվում՝ Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր է կնքել:

2012 – Մայր Աթոռում բացվել է նորակառույց մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանը և ձեռագրատունը։

2017 – կալանավայրի ընդհանուր խցում վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

2018 – տասնյակ քաղաքացիներ, որոնք, չնայած արգելքին, փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:

2018 – վախճանվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, մարտերը շարունակվել են, ադրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ և գրավել այն:

2024 – վախճանվել է եգիպտահայ տաղանդավոր արվեստագետ, քանդակագործ Վահան Թելբյանը։

ԱՇԽԱՐՀ

31 – բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցուս Էլիուս Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան հաշվեհարդարը:

1009 – «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի եկեղեցին:

1356 – կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9–10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:

1667 – Ամերիկայում հոլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա՝ Բրուկլին):

1706 – ծնվել է իտալացի երգահան, բազմաթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:

1723 – Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:

1777 – ծնվել է գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1825 – Անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:

1859 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբել յան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:

1867 – ԱՄՆ–ը Ռուսական կայսրությունից գնել է Ալ յասկան՝ վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլար:

1892 – շահագործման է հանձնվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը՝ Չիկագո–Նյու Յորք:

1896 – «Նյու Յորք Ջորնել» ամսագրում հայտնվել է առաջին կոմիքսը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական E–3 սուզանավը խորտակվել է գերմանական U–27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով: Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:

1922 – ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:

1924 – ԽՍՀՄ–ում որոշում է ընդունվել բնակչության՝ ծաղկի դեմ պարտադիր պատվաստումների մասին:

1931– վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100–ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:

1941 – Տոկիոյում ձերբակալվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1944 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Չեխոսլովակիա:

1947 – ԽՍՀՄ–ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի փորձարկում:

1960 – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան–Կլոդ վան Դամը:

1963 – Ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:

1968 – Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8 մ 90 սմ:

2000 – սկսել է խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերհանումը:

2007 – Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն և ևս 150 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Олимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны