Ուկրաինայի զինուժը հրթիռակոծել է Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում մեկ տղամարդ ստացել է ականապայթյունային վնասվածքներ և գլխի փափուկ հյուսվածքների բեկորային վնասումներ, սակայն կարողացել է ինքնուրույն դիմել հիվանդանոց։ Վնասվել են երկու ենթակառուցվածքային օբյեկտ, ինչպես նաև այրվել է չոր խոտածածկ տարածք, վնասվել են մեկ ավտոմեքենա և «Գազել» բեռնատար։
Նույն օրը հաղորդվել է նաև, որ Վալույկի շրջանի Կազինսկայի վարչական միավորի ղեկավար Վիկտոր Գոժենկոն ընկել է ուկրաինական անօդաչուի հարվածի տակ՝ շրջայց կատարելիս Կազինկա–Միխայլովկա ավտոճանապարհի հատվածում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































