Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ընթացքում հայտարարվել է Ջոն Հոբսի մրցանակի սահմանման մասին
ОБЩЕСТВО2025 թվականի հոկտեմբերին Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ընթացքում հայտարարվել է կենսաբազմազանության զարգացման և պահպանման գործում մեծ ավանդ ունեցող միջազգային փորձագետ Ջոն Հոբսի մրցանակի սահմանման մասին:
Մրցանակի ներկայացման մանրամասները կհրապարակվեն 2025 թվականի հոկտեմբերին:
2025-2026 թթ. իրականացված ծրագրերը կարող են հավակնել Ջոն Հոբսի մրցանակին, ով Հայաստանի բարեկամն էր և համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ, որը հավատում էր պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության գաղափարին։
Ջոն Հոբսը WWF-ի նավթի, գազի և հանքարդյունաբերության գլոբալ ծրագրի, ինչպես նաև Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերի հեղինակն էր:
2016–2018 թվականներին նա կամավոր հիմունքներով մասնակցել է Հայաստանում Ամուլսարի նախագծի անկախ խորհրդատվական խորհրդի աշխատանքներին։
Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և հատկապես ոգևորիչ է սպասել այս մրցանակին հավակնող ազդեցիկ ու նշանակալի ծրագրերի։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами
4
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



