Վարչախումբը փորձում է բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն ձևավորել․ ՀայաՔվե
БЛОГՀայաստանում ձևավորված բռնապետական վարչախումբը, իրավապահ համակարգը վերածելով սեփական կամքը սպասարկող գործիքի, շարունակում է բռնաճնշումների իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով լռեցնելու ազատ խոսքը Հայաստանում։
Իշխող վարչախումբը հատկապես վրդովեցուցիչ վերաբերմունք է ցուցաբերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ վարվելով ոչ պակաս դաժան, քան բոլշևիկները և երիտթուրքերը։ Վարչախումբը, կատարելով հայ ժողովրդի թշնամիների պատվերը, փորձում է կազմաքանդել մեր եկեղեցին։
Հայաստանի Հանրապետությունն անկախացումից ի վեր երբևէ այսքան մեծ թվով քաղաքական բանտարկյալներ չի ունեցել։ Այս փաստը վկայում է, որ իշխող վարչախումբը բռնապետական համակարգից անցում է կատարում դեպի բացահայտ նեոբոլշևիկյան ամբողջատիրություն։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է վարչախմբի այս հակասահմանադրական և հակաժողովրդավարական գործելաոճը, իր զորակցությունն է հայտնում վարչախմբի անօրինականությունների թիրախում հայտնված անձանց։
Մեր բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձայնով կասեցնելու բռնապետական վարչախմբի հետագա վերարտադրումը։
Կոչ ենք անում առողջ ազգային ուժերին շարունակելու համախմբման գործընթացը՝ միասնական ուժերով հակաժողովրդական վարչախմբին պատմության աղբանոց ուղարկելու համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности



