Ереван, 17.Октябрь.2025,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել. «Փաստ»

ЛАЙФ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝ «Ազդարարը»:

1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին:

1936 – ծնվել է ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:

1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:

1962 – ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:

1991 – Հայաստանում առաջին անգամ անցկացվել են նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս), հանրապետության նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:

2003 – վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայել յանը:

2005 – կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:

2007 – Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:

2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ է նշանվել:

2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ-Նովայի կիսանդրին:

2010 – Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևերը», որը կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:

2011 – «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերվել է ավտոմեքենայում՝ քունքի մասում հրազենային վնասվածքով, ձեռքին՝ ատրճանակ:

2018 – Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից:

2019 – Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:

2021– վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

ԱՇԽԱՐՀ

627 – վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:

1553 – վախճանվել է գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1793 – մահապատժի է ենթարկվել Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:

1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով. ճակատամարտին մասնակցել է մոտ կես միլիոն զինվոր Ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտն ավարտվել է 3 օր անց Նապոլեոնի ջախջախիչ պարտությամբ և նրա՝ գահից առաջին անգամ հրաժարվելով:

1840 – Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:

1846 – Բոստոն քաղաքի (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլ յամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:

1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

1853 – Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

1854 – ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:

1854 – ծնվել է չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:

1863 – ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:

1886 – ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:

1923 – Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:

1923 – Լոս Անջելեսում հիմնադրվել է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:

1941– Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը թողել են Օդեսան և նահանջել:

1946 – Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել ֆաշիստական Գերմանիայի պարագլուխներից իննը՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:

1956 – Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:

1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:

1978 – Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի պապ՝ դառնալով ազգությամբ սլավոն առաջին Հռոմի պապը:

1986 – ծնվել է ռումինացի երգչուհի Իննան:

2005 – Սան Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմայստեր Վեսելին Թոփալովը:

2024 – վախճանվել է անգլո–իռլանդական One Direction խմբի անդամ, բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր Լիամ Պեյնը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

200 стипендий лучшим студентам. Америабанк объявляет конкурс второй год подряд Как секретные документы попали в руки врага? «Паст»Пашинян превращает Армению в «большой Батуми»? «Паст»Эдмон Марукян подал в суд на правительство Армении: «Паст»Пресс-конференция Роберта Кочаряна набрала около 8,5 миллионов просмотров: «Паст»Мир в Газе, позор в Шарм-эль-Шейхе: как премьер-министр искал «кадр», а не компромисс: «Паст»Российским судам разрешили штамповать приговоры с помощью ИИАлиев принял делегацию во главе с действующим председателем ОБСЕНорвегия выделит €85 млрд на поддержку Украины в 2026 годуОкруг Лос-Анджелес объявил режим ЧС в связи с рейдами иммиграционной службыАрташес Арутюнянц покинул пост президента «Ростов»Захарова: Мы заинтересованы в плотном взаимодействии с Азербайджаном в различных региональных форматахПравоохранители проводят обыски в резиденции Арагацотнской епархии ААЦСила одного драма, Мой лес Армения и Государственный симфонический оркестр Армении подписали меморандум о сотрудничестве«Когда я вышла на сцену в Золотом зале, аплодисменты и поддержка большой аудитории сразу же воодушевили меня, я почувствовала положительную энергию и поддержку зрителей»: Мари Акопян«Открой Армению с небес»: Россия отличилась на международного фестивале аэронавтики Какие цифры представлял Пашинян, с которыми не согласился президент РоссииUcom и Nokia: автономные сети и приложения искусственного интеллекта для сетей 6GКрупный бизнес։ даже встать в очередь на визу стало невозможно։ «Паст»Почему власти исключили дорогу, ведущую к монастырскому комплексу Агарцин, из операции «асфальтовый пиар»? «Паст» Продолжающийся арест Вардана Арутюняна без каких-либо правовых оснований։ «Паст»Макси, мини и клатчи: Как сумки Chanel задают тон весне/лету 2026 В Румынии отметили День армянского языкаГлава немецкой разведки: «Путин может напасть на Европу в любой момент»13 октября Русская православная церковь отмечает день памяти святого Григория Просветителя Си Цзиньпин призвал бороться со всеми формами насилия в отношении женщинТрамп заявил, что все еще настроен на введение новых пошлин против КитаяDallas Morning News: при крушении самолета в Техасе погибли два человекаБолее 1900 палестинцев освобождают из тюрем ИзраиляБритания предоставит 20 млн долларов помощи на гуманитарную поддержку Сектора ГазаВ Ереване прошёл круглый стол, посвящённый актуальным вопросам политико-экономических аспектов современных армяно-российских отношений ХАМАС обнародовал имена 20 заложников, которых передадут ИзраилюПрезидент Египта вручит Трампу орден Нила«Здесь бьется сердце армянства»: Абрам Овеян поздравил армян с 2807-летием Еревана Еревану — 2807 лет: команда «Евразия-Армения» приняла участие в праздновании Дня городаПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем города Ереван А почему нет «инструментария», если у них в руках и гвоздь, и молоток? «Паст»Запоздалая заявка Армана Татояна։ вопросы без ответов։ «Паст»Настоящие «патриоты», или как на европейские гранты строится мир Ереван-Баку։ «Паст»СК: В рамках дела об инциденте в Мердзаване начато уголовное преследование в отношении 3 лицПутин: Россия и США остаются на базе дискуссии, которая состоялась на АляскеДженнифер Энистон о жизни о «сроке годности» в Голливуде и попытках стать матерьюНефть Brent подешевела до $64,93 за баррельПосол Армении и представители Международного института стратегических исследований обсудили проект TRIPPОксана Самойлова подала на развод с Джиганом после 12 лет бракаВ Риме впервые откроют для публики секретный туннель под Колизеем Главы Армении и Таджикистана обсудили проекты TRIPP и «Перекресток мира»Президент Филиппин призвал организовать эвакуацию населения после землетрясенияПакистан нанес авиаудар по территории АфганистанаПочему не поменялись 70-летние стулья в театре Станиславского? «Паст»