Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել
ОБЩЕСТВО
Converse Mobile հավելվածի հերթական թարմացման շրջանակում Կոնվերս Բանկը ներդրել է հավելյալ լուծում, որը թույլ չի տալիս պատճենել կամ տեսագրել էկրանը, երբ երևում է հավելվածը։ Սրանով Բանկն ուժեղացրել է հաճախորդների ֆինանսական տվյալների պաշտպանության մակարդակը ֆինանսական զեղծարարությունների դեպքերը կանխելու նպատակով։
Ֆինանսական զեղծարարությունների աճը մտահոգիչ է
«Alloy, 2024 State of Fraud Benchmark Report»-ի համաձայն, նախորդ տարի սպառողական զեղծարարություններն աճել են ավելի քան երկու երրորդով։ Զեղծարարությունների հետևանքով ԱՄՆ-ում վնասը կազմել է շուրջ 16.6 միլիարդ դոլար:
Հայաստանում ևս աճ է գրանցվել ավելի քան 50%-ով, 90%-ը բաժին է ընկել ֆինանսական ոլորտին։
Զեղծարարություններից ամենատարածվածը ֆինանսների գողությունն է սմարթֆոններին ու առցանց հաշիվներին չարտոնված հասանելիության, այդ թվում՝ հղումների ու վնասակիր հավելվածների միջոցով։
Անվտանգության նոր գործիք հավելվածում
Converse Mobile-ում ներդրվել է անվտանգության նոր համակարգ. այն կանխում է հավելվածին «դրսից» հասանելիությունը, նաև էկրանի պատճենումը կամ տեսագրումը։ Զեղծարարներն այդ դեպքում տեսնում են միայն կապույտ էկրան՝ Կոնվերս Բանկի ապրանքանշանով: Հաճախորդի ֆինանսները պաշտպանված են լինում նույնիսկ անզգույշ գործողությունների դեպքում։
Սա անվտանգության ապահովման ևս մեկ կարևոր գործիք է, որը, Trusted Device համակարգին զուգահեռ, ապահովելու է Ձեր ֆինանսների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել գործարքների ապահովության Trusted Device համակարգը, որը թույլ է տալիս հավելված մուտք գործել միայն Բանկում գրանցված գաջեթով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա այլ սարքից մուտք գործել Converse Mobile:
Սարքը փոխելու դեպքում հաճախորդը կրկին նույնականացում է անցնում, որպեսզի կարողանա մուտք գործել նոր սարքով։
Եթե ցանկանում եք անդորրագիր ուղարկել
Գիտենք, որ մեր հաճախորդներից շատերը, կատարելով առցանց վճարում կամ փոխանցում, պատճենում էին գործարքի կարգավիճակը ցույց տվող էջը և ուղարկում երկրորդ կողմին` որպես հիմնավորում: Այսօր, անվտանգության նկատառումով, դա անհնար է:
Երբ ընտրությունը երկու հավելյալ click-ի և հաճախորդների ֆինանսների անվտանգության միջև է, մենք ընտրում ենք երկրորդը: Որպես այլընտրանք առաջարկում ենք կիսվել՝ share անել գործարքի անդորրագիրը: Դրա համար գլխավոր էջում մուտք գործեք Գործարքների պատմություն, ընտրեք գործարքը, Անդորրագիր և կիսվեք:
Ձեր ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















































