Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-benz» և «Vaz» մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 19։13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել «Mercedes-benz» և «Vaz» մակնիշների, ավտոմեքենաները․ «Vaz» մակնիշի ավտոմեքենան ճամփեզրյա հատվածում շրջվել է:
«Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Vaz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































