Եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի, մենք կզինաթափենք նրանց. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը զենքերը ցած չդնի, ԱՄՆ-ը կմիջամտի՝ ապահովելու համար, որ դա տեղի ունենա։ «Եթե նրանք չզինաթափվեն, մենք կզինաթափենք նրանց,- ասել է Թրամփը լրագրողներին, երբ վերջիններս հարցրել են՝ ինչպես է նա դա իրականացնելու։ -Ես պարտավոր չեմ ձեզ բացատրել, բայց եթե նրանք չզինաթափվեն, մենք կզինաթափենք նրանց։ Նրանք գիտեն, որ ես խաղեր չեմ խաղում»։
Թրամփը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է մահացած պատանդների թիվը աղավաղելու մեջ, քանի որ նրանք նախօրեին երեկոյան 28 զոհված պատատնդների մարմիններից վերադարձրել են միայն չորսի մարմինը։
«Ես ուզում եմ, որ նրանց վերադարձնեն։ Ահա թե ինչ են նրանք ասել։ Ես ուզում եմ նրանց վերադարձնել։ Եվ նրանք ասացին, որ պատրաստվում են զինաթափվել», - ասել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































