Գազ չի լինի հարյուրավոր հասցեներում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան, Շինարարների, Ուսանողական և Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Օձուն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվան, Լճափ, Բերդկունք, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեք, Սոտք, Վանեվան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, «Այլենդ Ֆրուտ», «Գավառտրանս», «Արմ», «Հայկ և Նորիկ», «Նոր Բագրևանդ», «Մարտ Գազ», «Մակվիչ», «Գոգա-Սեդա» ՍՊԸ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































