Մերձավանը նոր վարչական ղեկավար ունի
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։
«Նա Մերձավանի համայնքապետը վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասաց Ախվերդյանը։
Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ դեռեւս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար քպական Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։
Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։ Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկին եւ պատասխանատվության ենթարկել։ Նշենք, որ դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների Գրիգորյանի կողմնակիցների միջև։




















































