Հանցագործություններն այս երկրում այնքան են շատացել, որ այլևս հանգիստ ու ապահովության զգացումով քայլելը փողոցում սկսում է շքեղություն դառնալ․ Աննա Կոստանյան
БЛОГ
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երբ երկրի վարչապետի ղեկավարման օրոք պատերազմ է սանձազերծվում, զոհվում են 5000-ից ավելի երիտասարդ լույս կյանքեր, իսկ պատասխանատու մեղավորը մինչ օրս ազատության մեջ երկիրը մտցնում է նոր խնդիրների մեջ՝ ժողֆեստիվալներով թմրեցնելով հասարակությանը, չկրելով ոչ մի պատասխանատվություն պատերազմի հետևանքների համար, երբ վարչապետական ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում հղի կնոջը, սպանում նրան ու չծնված երեխային, իսկ դատավարությունը ձգձգելով դարձնում են ֆարս, որ ժողվարչապետն ասի ավտոշարասյամբ 100-ի տակ երթևեկելը նույնն է, թե ավտոբուսով գործի գնաս, երբ համայնքի ղեկավար են «ափաշքյարա» սպանում, իսկ ամբողջ իշխանական պրոպագանդան լծվում է խեղելու իրականությունն ու սլաքներն իրենից շեղելու, էս վիճակն ամբողջ երկրում միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է։
Հանցագործություններն այս երկրում այնքան են շատացել, որ այլևս հանգիստ ու ապահովության զգացումով քայլելը փողոցում սկսում է շքեղություն դառնալ։
Սրանց պատասխանատվությունը հավասարապես կիսում է ՀՀ ներքին գործերի նախարարություն - Ministry of Internal Affairs of Armeniaը. ոչ արդյունավետ կառավարման հերթական դրվագները, երբ վերահսկողությունից դուրս է գալիս ամեն բան, քանի որ ոչ մեկ իր տեղում ու իր դերում չէ։ Ամբողջ երկիրը վերածել են մի մեծ «բարդակի»։




















































