Թրամփ. ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել, Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մի անհանգստացեք Չինաստանի համար, ամեն ինչ լավ կլինի։ Մեծարգո նախագահ Սի Ծինփինը պարզապես տհաճ պահ է ունեցել։ Նա չի ցանկանում դեպրեսիա իր երկրի համար, և ես նույնպես։ ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Չինաստանին, այլ ոչ թե վնասել։»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն լրացուցիչ 100% մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների վրա։
Ըստ Թրամփի, Չինաստանը «չափազանց ագրեսիվ դիրք է գրավել առևտրի ոլորտում՝ աշխարհին ուղարկելով չափազանց թշնամական նամակ, որում հայտարարել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լայնածավալ արտահանման վերահսկողություն կսահմանի գրեթե բոլոր իր արտադրած ապրանքների, ինչպես նաև որոշ ապրանքների նկատմամբ, որոնք արտադրվում են ոչ իր կողմից»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































