Արամուսում ամուսինները գնացել են գազար հավաքելու, այդ ընթացքում 61-ամյա տղամարդը հրազենով սպանել է նրանց. shamshyan.com
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կասկածյալը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այսօր սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև ստահակը իմացել է որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել է իր անվամբ գրանցված որսորդական հրացանից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դաշտում հայտնաբերվել են տղամարդու ու կնոջ դիեր:
Հետևեք մեզ՝ այստեղ



