Պեսկով․ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները ամբողջովին չեն ընդհատվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև շփումները լիովին չեն ընդհատվել՝ չնայած երկկողմ հարաբերություններում առկա դժվարություններին, դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմի և օգնականների մակարդակով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Շփումները, ըստ էության, չեն ընդհատվել։ Եվ արդարության համար պետք է նշել, որ, չնայած երկկողմ հարաբերությունների պատմության մեջ սա լավագույն պահը չէր, մեր առևտրատնտեսական համագործակցության ծավալները շարունակել են աճել։ Եվ շփումները լիովին չեն ընդհատվել, դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմի և օգնականների մակարդակով», – ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։
Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան սպասում է, որ Բաքվի հետ առկա խնդիրները կլուծվեն։
«Դե, այս կամ այն արագությամբ՝ սպասում ենք», – հավելել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































