WSJ․ ՀԱՄԱՍ-ը տեղեկացրել է Իսրայելին, որ 20 պատանդ է ողջ մնացել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը տեղեկացրել է Իսրայելին, որ 20 պատանդ ողջ է և հայտարարել է, որ նրանք կարող են ազատ արձակվել արդեն այսօր, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Ըստ հաղորդման, տեղեկությունը փոխանցվել է արաբ միջնորդների միջոցով։
Իսրայելցի պաշտոնյան հայտնել է թերթին, որ Իսրայելը պատրաստ է ընդունել պատանդներին այս երեկո, թեև ազատումը երկուշաբթի օրը դեռ համարվում է ավելի հավանական։
Իսրայելը նշել է, որ իրենց գնահատմամբ՝ 20 պատանդներ ողջ են, սակայն կա լուրջ մտահոգություն ևս երկուսի ճակատագրի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ հաստատվել է, որ 26 մարդ արդեն մահացել է։
Times of Israel-ի հաղորդմամբ, Իսրայելը պատանդների ընտանիքներին տեղեկացրել է, որ ազատ արձակումը սպասվում է վաղը առավոտյան՝ ժամը 4-ից 6-ի սահմաններում, սակայն ժամկետները կարող են փոփոխվել։
Կարմիր Խաչը պատանդների ազատ արձակման մասին Իսրայելին կտեղեկացնի երկու ժամ առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































