Այսօր աղջիկ երեխաների օրն է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 11-ն աշխարհում նշվում է որպես աղջիկ երեխաների օր։ Որոշումն ընդունվել է 2011-ի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում։ Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այն խնդիրներին, որոնց աղջիկները բախվում են ողջ աշխարհում, ինչպես նաև նրանց լիազորությունների ընդլայնմանն ու իրավունքների իրացմանը նպաստելու անհրաժեշտության վրա։
Դեռահաս աղջիկներն իրավունք ունեն անվտանգության, կրթության և առողջության ոչ միայն իրենց կայացման կարևոր տարիներին, այլև ավելի մեծ տարիքում։
Դեռահասության շրջանում արդյունավետ աջակցության շնորհիվ աղջիկները կարող են իրացնել իրենց ներուժը և փոխել աշխարհը դեպի լավը՝ դառնալով մայրեր, աշխատողներ, ձեռնարկատերեր, մենթորներ, տնային տնտեսությունների ղեկավարներ և քաղաքական առաջնորդներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



