Մեր ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, ենթարկվում է հարձակումների. Նարեկ Կարապետյան
ВИДЕОԵրկու կարեւոր բան կա. Արցախյան հաղթանակը կորցրել ենք, իսկ ազգային ինքնագիտակցությունը վտանգի տակ է, որովհետեւ բոլոր տեղերից ենթարկվում է պասիվ հարձակումների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11–ին, «Մեր ձեւով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Պաշտոնապես չեն ասում, բայց մենք տեսնում ենք, որ վերանում են մեր ազգային սիմվոլները։ 44–օրայ պատերազմը հաղթանակից հետո մի կարեւոր դաս է, որ մենք պետք է սերտենք։ Մեր ազգի վատ գծերից մեկն այն է, որ արխային ենք ընկնում, հաղթում ենք դժվարաբար ու արխային ենք ընկնում ու դրա արդյունքում 30 տարի շարունակ հակառակորդը իր ուժն ուժեղացնում էր, իսկ մենք «արխային էինք ընկել»։ Յուրաքանչյուր ուժ, ով իշխանության գալու հավակնություն ունի, պետք է մի բան անի՝ իշխանությունը վերցնելուց հետո արխային չպիտի ընկնի, ամեն օր մի ոտք պետք է առաջ լինեն, քան հարեւանները։ Սիրելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ, որովհետեւ փոքր խմբակին դուր չի եկել, որ նա պաշտպանել է եկեղեցուն, նա հայտարարել է, որ անգամ բանտախցում ավելի ազատ է, քան ժողովրդից մեկուսացված փոքրիկ խմբակը»,– ասաց Նարեկ Կարապետյանը։



