Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինեկոբանկի հետ նոր համագործակցությամբ համաշխարհային ճանաչում ունեցող Salesforce-ը գալիս է Հայաստան

ОБЩЕСТВО

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական բանկերից Ինեկոբանկը և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce-ը պաշտոնապես հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին։ 

Համագործակցությունն  ամրագրվեց հուշագրի ստորագրմամբ, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել  տեխնոլոգիական փոխակերպման գործընթացներին  և խորացնելու հաճախորդակենտրոն,  անհատականացված լուծումների ներդրումը ֆինթեք ոլորտում։ Հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ  Digitec 2025 տեխնոլոգիական միջոցառման շրջանակում։

Ինեկոբանկի հետ համագործակցության շնորհիվ միջազգային այնպիսի խոշոր խաղացողի մուտքը Հայաստան, ինչպիսին Salesforce-ն է, էապես կնպաստի նաև մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը գլոբալ տեխնոլոգիական քարտեզում և կստեղծի նոր հնարավորություններ տեղական բիզնեսների համար՝ օգտվելու համաշխարհային փորձից ու նորարարություններից։  

Գործընկերության շրջանակում նախատեսվում է մեկտեղել Ինեկոբանկի  բազմամյա փորձը  և Salesforce-ի նորագույն տեխնոլոգիական լուծումները՝ բարձրացնելու հաճախորդների սպասարկման որակը, տվյալների վերլուծության արդյունավետությունը, բիզնես գործընթացների ավտոմատացման ծավալները և շատ ավելին։ 

«Ոլորտի համաշխարհային առաջատար Salesforce-ի հետ այս գործընկերությունը ևս մեկ կարևոր քայլ է մեր տեխնոլոգիական ճանապարհային քարտեզում։ Այն միտված է Հայաստանում հաճախորդների հետ հարաբերություններում նոր չափանիշներ սահմանելուն և միջազգային լավագույն փորձը տեղայնացնելուն։  

Սա նաև Ինեկոբանկի հանձնառությունն է կառուցել ֆինանսական միջավայր, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդկանց և բիզնեսների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ հաջողության բանալին ոչ միայն նորարարական գործիքներն են, այլև դրանց ներդրման ճիշտ մշակույթը՝ հիմնված վստահության, պատասխանատվության և հաճախորդակենտրոն մտածողության վրա», - նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։   

«Ինեկոբանկի հետ մեր համագործակցությունը կարևոր քայլ է ֆինանսական ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը խթանելու ուղղությամբ։ 

Ինեկոբանկի նորարարական մտածողությունն ու տեխնոլոգիական ներուժը ամուր հիմք են ձևավորում հուսալի գործընկերության համար և հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կիրառել Salesforce-ի լավագույն միջազգային փորձը։

Մենք միասին կարող ենք ձևավորել իրական փոփոխություններ՝ տեխնոլոգիաների միջոցով և շարունակական կատարելագործմանն ուղղված մեր ընդհանուր հանձնառությամբ», -ասում է Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը։  

Ինեկոբանկի հետ համագործակցության առթիվ Salesforce-ի պատվիրակության այցի ընթացքում անցկացվեցին բարձրաստիճան հանդիպումներ՝ ՀՀ Կենտրոնական բանկի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և առաջատար ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու թվային փոխակերպման և նորարարությունների զարգացման հեռանկարները Հայաստանում։ 

Digitec Expo-ի շրջանակում անցկացվող Digiconf 2025-ի ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և Salesforce-ի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասի տարածաշրջանի փոխնախագահ Հրվոյե Սուպիչը հանդես եկան համատեղ քննարկմամբ (Fireside Chat), ներկայացնելով իրենց մոտեցումները հաճախորդակենտրոն տեխնոլոգիական լուծումների, տվյալների ավտոմատացման, վստահության և համապատասխանության արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան նորարարությունների ազդեցությանը Հայաստանի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտներում։ 

Digiconf-ի ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան նաև Ինեկոբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Արսեն Բաբայանը և Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն Սուրեն Փախչանյանը՝ կիսվելով թվայնացման, ֆինանսների ու տեխնոլոգիաների շուրջ իրենց մասնագիտական ելույթներով և բանկային ոլորտի զարգացման նոր միտումներով։  

Որպես Digitec-ի մշտական գործընկեր, Ինեկոբանկը նաև տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառման էքսպոյի մի մասն է․ այցելուները երեք օրերի ընթացքում հնարավորություն ունեն ծանոթանալու բանկի նորարարական պրոդուկտներին և լուծումներին, ինչպես նաև օգտվելու հաճելի անակնկալներից։  

Digitec էքսպոյի օրերին իրականացվում է նաև DZEN աուդիովիզուալ փառատոնը, որի գլխավոր հովանավորը Ինեկոբանկն է։ Այցելուներին երեք օր անդադար սպասվում են երաժշտություն ու ցուցահանդեսներ տարբեր վայրերում՝ հարյուրից ավելի արտիստների մասնակցությամբ, ամբողջովին անվճար։  

Ինեկոբանկի մասին 

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին։ 

Իր գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում Ինեկոբանկը մշակել է բազմաթիվ տեխնոլոգիական լուծումներ և նորարարական պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ  Հայաստանում: 

 Salesforce-ի մասին 
Salesforce-ը հանդիսանում է համաշխարհային առաջատարներից մեկը (CRM) և բիզնես ավտոմատացման ոլորտում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան 2025 թ․ սեպտեմբերի դրությամբ կազմում է մոտ 231,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նրան դասում է աշխարհի 61-րդ ամենամեծ ընկերությունների շարքը (CompaniesMarketCap)։ Salesforce-ը նաև 8-րդ ամենամեծ ծրագրային ապահովում իրականացնող (software) ընկերությունն է աշխարհում շուկայական կապիտալիզացիայի չափով, իսկ PwC-ի Global Top 100 վարկանիշում ընդգրկված է որպես 41-րդ ամենաարժեքավոր ընկերությունը ՏՏ ոլորտում։ 

 

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship