Բաքվում «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում հայ գերիների «դատավարությունը» կշարունակվի հոկտեմբերի 13-ին։
Այսօր, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։
Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
Հետևեք մեզ՝ այստեղ



