Գյումրուց հետո «Մեր ձևով»-ը հասավ Սևան․ բացվեց նոր գրասենյակ
ПОЛИТИКАՀոկտեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները աշխատանքային այցով գտնվել են Գեղարքունիքի մարզում՝ Սևան համայնքում։ Այցի ընթացքում տեղի ունեցավ շարժման Սևանի գրասենյակի հանդիսավոր բացումը։
Գրասենյակի բացման ժապավենը կտրելուց հետո շարժման անդամներն ու առաջին այցելուները շրջայց կատարեցին նորաբաց տարածքում՝ ծանոթանալով այնտեղ ստեղծված պայմաններին և աշխատանքային ծրագրերին։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Սևանի բնակիչներ, որոնք իրենց հարցերն ու առաջարկները ներկայացրեցին շարժման ներկայացուցիչներին։
Բացման արարողությունից հետո «Մեր ձևով» շարժման անդամները զբոսնեցին Սևան քաղաքում, ծանոթացան քաղաքի ենթակառուցվածքային պոտենցիալին և զրուցեցին տեղի բնակիչների հետ։ Նրանք այցելեցին նաև քաղաքի 5-րդ միկրոթաղամաս, որտեղ շարժման նախաձեռնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տեղադրվել էին երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ։
Աշխատանքային այցի վերջին կանգառը Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ շարժման անդամները ուսումնասիրեցին հանրային օբյեկտների վիճակը և հանդիպեցին տեղացիների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց շարժման կողմից առաջարկվող՝ Սևան համայնքի զարգացման տեսլականը, ինչպես նաև պատասխաններ տրվեցին բնակիչների հարցերին։
Այսպիսով, Գյումրուց հետո Սևանը դարձավ «Մեր ձևով» շարժման երկրորդ մարզային կենտրոնը։ Շարժմանը շարունակում են միանալ հազարավոր քաղաքացիներ՝ ճարտարագետներ, տեխնոլոգներ, հաշվապահներ, հոգեբաններ և տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանի բոլոր մարզերից։



