Ռազմական բյուջեն՝ իբրեւ սպառնալիք խաղաղության գործընթացին.ո՞ւմ վրա են հույս դրել ՀՀ իշխանությունները
ПОЛИТИКАՀայաստանյան իշխանությունները նախատեսում են կրճատել 2026 թվականի պաշտպանական բյուջեն մոտ 15 %՝ այս տարվա ցուցանիշների համեմատ:
Ներկայացնենք փաստերով՝ 2025 թ․ ՀՀ պաշտպանական բյուջեն կազմել է 664 միլիարդ դրամ, իսկ հաջորդ տարվա համար պաշտպանական բյուջեին կառավավարությունը հատկացնելու է 563 միլիարդ դրամ:
Այսինքն, ռազմական բյուջեի կրճատման չափը կկազմի 101 միլիարդ դրամ:
Նիկոլ Փաշինյանը այս որոշումը բացատրել է, թե 2025 թվականին պաշտպանական ծախսերի աճը եղել է «խնդրահարույց» (օրինակ՝ վարկային բեռների մարման նպատակով) և այժմ ուզում են վերադառնալ ավելի կայուն, պլանային ֆինանսավորման ռեժիմին։
Բացի սա, ըստ իշխանությունների, օգոստոսի 8-ի խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանում այլ տրամադրություններ են՝ գնում ենք խաղաղության, ուստի ռազմական բյուջեն ավելացնեու կարիք չկա։
Հետարքրքիր է, մշտապես անկայուն տարածաշրջանում գտնվող և ոչ բարեկամ երկրներով շրջապատված Հայաստանի իշխանությունները, ռազմական բյուջեն կրճատելով, ում վրա են դրել հույսը՝ Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, որոնք հայտարարում են՝ ավելացնում են իրենց ռազմական բյուջեն և պատրաստ են հակամարտության, թե՞ Ռուսաստանի, որը մշտապես համարվել է Հայաստանի ռազմավարական դաշնկիցը։
Euromedia24-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատում է, տարածաշրջանում ոչ մի երկիր չի կրճատում իր ռազմական բյուջեն, ընդհակառակը, տարեցտարի ավելացնում են բյուջեն:
Քաղաքագետն ընդգծում է՝ որքան էլ ՀՀ իշխանությունները փորձ են անում հակառուսական հիստերիա բարձրացնել , միևնույնն է՝ տարածաշրջանում ՀՀ անվտանգության միակ երաշխավորը Գյումրու ռուսական ռազմաբազան է․
«Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995թ-ին պատահական չբերեց ռուսներին ՀՀ, նա հասկանում էր, որ գլխավոր խնդիրներից մեկը երկրի անվտանգությունն ապահովելն է, իսկ Հայաստը միայնակ դա չի կարող անել:
Քայլիստների ոհմակը, այդ թվում՝ Գյումրիում ապրող, մեղադրում են, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ինքնիշխանության դեմ արված հայտարարություններո համար, սա այն դեպքում, երբ իրենց տներից մի քանի կմ այն կողմ Գյումրու ռուսական ռազմաբազան է, որտեղ 5 հազարից ավել մարդ են ապրում եւ ծառայում»,-ասում է գյումրեցի քաղաքագետը:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ռուսական կողմը զենքով օգնել է ՀՀ--ին՝ ի տարբերություն այլ երկրների։
Ինչ վերաբերվում է ռուսական ռազմաբազայի դերակատարությանը՝ Հայկ Նահապետյանի խոսքով՝ այն Թուրքիային զսպող միակ ուժն է այս տարածաշրջանում.
«Ռուսական ռազմաբազան Թուրքիայից եկող սպառնալիքը վերացնելու համար է: Թուրքիան մեկ անգամ 1992թ-ի հունիսին, երկու անգամ՝ 1993թ-ի հունիսին եւ հոկտեմբերին փորձել է զինված ագրեսիայի միջոցով մտնել ՀՀ տարածք, հենց հոկտեմբերին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ մեր բանակը բերվեց մարտական պատրաստվածության վիճակի՝ Թուրքիայի ագրեսիան կասեցնելու համար: Ուրեմն, ռուսական ռազմաբազայի բուն նպատակը թուրքական ագրեսիայի առաջին հարվածը կասեցնելն է »- նշում է Նահապետյանը:
Նկատենք, որ եթե նախորդ տարիներին պաշտպանական ոլորտը դիտարկվում էր որպես կառավարության գլխավոր առաջնահերթություն, ապա այժմ իշխանությունները ռազմական բյուջեի ավելացումը դիտարկում են իբրև սպառնալիք խաղաղության գործընթացին։
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
3
Трамп-младший посетит Армению: «Паст»
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Оксана Самойлова о разводе с Джиганом: Ему надо повзрослеть



