«Նկարահանումները սպասվածից ավելի երկար ու ծանր ընթացան». Ռուբեն Եսայանը՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի մասին
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրող, բլոգեր Ռուբեն Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի նկարահանումները 10 օրից կավարտվեն.
«Արդեն 1 ամսից ավելի է, ինչ շատ մեծ` շուրջ 60 հոգանոց թիմով, գտնվում ենք Լոռիում, որտեղ նկարահանում ենք իմ առաջին գրքի ֆիլմը:
Նկարահանումները սպասվածից ավելի երկար ու ծանր ընթացան, որովհետև ամբողջ թիմով ամեն կադրի վրա մանրակրկիտ աշխատում ենք:
Միայն գրքի վերջին տեսարանի համար ունեցել ենք 3 նկարահանման օր:
Կուզեի անձամբ ներկա գտնվեիք ու ձեր աչքով տեսնեիք, թե ինչքան բարդ է նկարահանել միստիկ ժանրում ֆիլմ Հայաստանում (հատկապես Լոռիի ներկայիս եղանակային պայմաններում), բայց փորձում եմ գոնե էսպես ձեզ փոխանցել էդ ամենը:
Մեծ անհամբերությամբ եմ սպասում 2026 թվականին, որպեսզի բոլորով` միասին, դիտենք ֆիլմը:
Շնորհակալություն, որ պատճառն եք «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի բեսթսելլեր դառնալու և գիրքը էկրանավորման արժանացնելու»,- գրել է նա:

Հետևեք մեզ՝ այստեղ



