Հրապարակվել են Վաղարշապատի ընտրողների ցուցակները․ ՆԳՆ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։
Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում: ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ՝ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն:
Հետևեք մեզ՝ այստեղ



