ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ մի շարք օրենսդրական նախագծեր է քննարկել
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ:
Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի փաթեթը:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:
Նախագծով ակնկալվում է ապահովել ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով:
Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից եւ ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել ներկայացված օրենսդրական փաթեթը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում եւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
Առաջարկվում է ավելի կատարելագործել առցանց հաշտարարության կիրառումը: Առցանց հաշտարարության դեպքում կողմերը կարող են հաշտարարությունն էլեկտրոնային եղանակով ստորագրել:
Զեկուցողի խոսքով վերջին երեք ամիսներին պարտադիր հաշտարարության գործարկումից ի վեր ավելի քան 320 գործ մուտքագրվել է նախարարության էլեկտրոնային համակարգ: Նշվել է, որ քաղաքացիները նախարարությունից խնդրում են հաշտարարի թեկնածու եւ շուրջ 30 տոկոս դեպքերում կողմերը հաշտվում են:
Ըստ Տիգրան Դադունցի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Քննարկվել է նաեւ ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու եւ դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հորդորել է դրական եզրակացություն տալ նախագծին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
Հետևեք մեզ՝ այստեղ



