Առանց ուսուցչի, առանց մանկավարժի, առանց դաստիարակի՝ չի կարող լինել այլ մասնագիտական տոն. Արտակ Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այսօր երևի, թե ամենակարևոր մասնագիտական տոնն է հայ իրականության մեջ: Ինչո՞ւ եմ այսպես համոզված ասում ամենակարևոր մասնագիտական տոն, որովհետև առանց ուսուցչի, առանց մանկավարժի, առանց դաստիարակի՝ չի կարող լինել այլ մասնագիտական տոն: Չի կարող լինել շինարարի տոն, չի կարող լինել բուժաշխատողի մասնագիտական տոն, չի կարող լինել զինվորականի տոն, չի կարող լինել ոստիկանի տոն, չի կարող լինել դիվանագետի կամ գործարարի տոն և այլն: Որովհետև, առանց Ուսուցչի առաքելության չեն կարող լինել վերոթվարկյալ կամ որևէ այլ մասնագիտությունները: Եվ չի կարող խոսք լինել հասարակության զարգացման մասին՝ առանց Ուսուցչի ջանքերի:
Որպես մանկավարժների զավակ և որպես աշակերտ, ջերմորեն ու երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի Ուսուցիչներ, այս նշանավոր օրվա համար:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



