Ереван, 08.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ հոկտեմբերի 5-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ. Այնպես չէ, որ դուք այսօր տհաճ հոգեվիճակում եք, սակայն ինչ-որ բան ձեզ ակնհայտորեն խանգարում է ձեզ հարմանավեր ձգալուն: Ձեր ողջ խնդիրն այն բանում է, որ ինքներդ էլ չեք կողմնորոշվում, թե ինչ է ձեզ պետք: Մեկ’ ձգտում եք շրջապատի հետ ինչ-որ հարցեր պարզաբանել, մեկ գործեր եք ձեռնարկում, որից առանձնապես բան չեք հասկանում, այդ իսկ պատճառով էլ ձախողում եք դրանք: Ձեզ ունայնությունը չափազանց անարդյունք է և որքան շուտ դու դա հասկանաք, այնքան ավելի շուտ կձերբազատվեք այդ անիմաստ իրավիճակից:

Բարեբախտաբար, ձեզ օգնության կհասնեն ձեր մտերիմները, մարդիկ՝ ում համար դուք թանկ եք, այդ իսկ պատճառով էլ նրանք ձեր կարող ձեզ թողնել այդ վիճակում: 

Ցուլ. Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Երկվորյակներ. Հակասական հոգեվիճակի օր է: Դուք մեկ ընկնում եք տրտումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ` լիցքերի ներհոսք եք զգում, կարծես` պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես` որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել` առանց ընկնելու էմոցիաների գիրկը: Աշխատեք  նաև չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ:

Օրվա ընթացքում հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր, հաճելի նվերներ:

Խեցգետին. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ` անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար: 

Առյուծ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցներ գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար  հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:

Կույս. Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի շրջադարձորեն փոխել կյանքը, դեպի դրականը լուրջ քայլեր անել: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ, և անհրաժեշտության դեպքում սատարում ձեզ:

Մի վախեցեք չպլանավորած ծախսերից` դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկրյա: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերքներ կստանաք, որոնք կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Կշեռք. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Կարիճ. Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պաճառներով դուք շատ եք ընկնում տրտմությունների գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եք ձեր տեսադաշտից բաց թողնում, ինչն էլ կարող է վաղեմի պլանների խզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել` բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Աղեղնավոր. Օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, և չնայած դրան դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն, և  ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Այծեղջյուր. Օրը հաջող ընթացք կունենա, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն եք պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատված է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ` ծանր ֆիզիկական աշխատանք անել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:

Ջրհոս. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր` սովորականի շրջանակներից դուրս եկող բան:

Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:

Ձկներ. Այսօր հնարավոր են  ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:

Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու: 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»