Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում PassBlue-ին տված հարցազրույցում նման միտք է արտահայտել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադարձ կատարելով բազմաթիվ հարցերի, որոնք կապված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերին, դրանց արդյունքում ձեռնարկվելիք հետագա քայլերին, Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ու դրա նշանակությանը։

Հարցազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ խոսնակն իր լավատեսությունն է արտահայտել Երևանի ու Բաքվի նախաստորագրած խաղաղության համաձայնագրի և դրա վերջնական ստորագրման վերաբերյալ, ինչպես նաև մանրամասն ներկայացրել է համապատասխան համաձայնագրերի համատեքստը։ 

-  Որո՞նք են օգոստոսի 8-ի համաձայնագրի նախաստորագրումից հետո հաջորդ քայլերը։ 

-  Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան:  Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։

-  Կլինե՞ն բանակցություններ Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների վերաբերյալ։ 

- Այո, մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև մարդասիրական հարցերը։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այս թեման քննարկում ենք, առաջին հերթին, Ադրբեջանի հետ և փնտրում ենք դրական լուծումներ։ Կան անհետ կորած անձանց հարցեր։ Այս մարդասիրական հարցերն ավելի լայն պատկերի մաս են կազմում և, իհարկե, կարող են ամրապնդել մեր կողմից հաստատված խաղաղությունը։ 

- Ներկայում, համաձայնագրի միջոցով, ռուս զինվորները պարեկություն են իրականացնում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանին։ Արդյոք խաղաղության համաձայնագիրը նշանակո՞ւմ է, որ այդ զինվորները կհեռանան։ 

- Սա կարգավորվում է Ռուսաստանի հետ երկկողմ համաձայնագրով, ուստի սա չի վերաբերում մեր կողմից նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ 

- Արդյոք խաղաղության համաձայնագրի շնորհիվ կվերականգնվի Խորհրդային ժամակներում ստեղծված երկաթուղին, որը նախկինում գործում էր Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։ 

- Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք տարածքի լոգիստիկան։ Դա լինելու է տարանցիկ ճանապարհ։ Դա միջանցք չէ այն իմաստով, որը Դուք, գուցե, լսել եք։ Դա ճանապարհ է, որը մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո։

- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում ասել է, որ Հայաստանի և իր երկրի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները լավ են ընթանում: Կարո՞ղ եք հաստատել դա։ 

- Այո, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակ կա: Մենք իրականացնում ենք նախագծեր, օրինակ՝ սահմանին կամրջի վերանորոգում: Երբ մենք խոսում ենք կապի և հարաբերությունների կարգավորման, կայունության, տարածաշրջանում խաղաղության մասին, կա ավելի լայն պատկեր: Բայց, իհարկե, ինչ էլ որ անենք, այն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում, քանի որ դա շատ կարևոր է։ 

- Ադրբեջանցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի: Արդյոք դա քննարկվո՞ւմ է։ 

- Խաղաղության պայմանագիրը սահմանադրության մասին ոչինչ չի ասում: Հենց սկզբից մեր դիրքորոշումը շատ հստակ է եղել, որ Հայաստանի սահմանադրության հետ որևէ խնդիր չկա: Խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչում: Մեզ համար սա երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրավական հիմքն է: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք իմանալ, որ իշխող կուսակցությունը, որը Հայաստանում իշխանության ղեկին է 2018 թվականից, հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություններ կլինեն, ուստի, հավանաբար, նոր Սահմանադրություն կլինի: Բայց սա ներքին հարց է: Նոր Սահմանադրության օգտին քվեարկելու են Հայաստանի բնակչությունն ու քաղաքացիները։ 

- Ինչպե՞ս է ստեղծվել նոր խաղաղության համաձայնագիրը։

- Պատկերացրեք, որ դա շատ դժվարին գործընթաց էր։ Հակամարտությունից հետո հեշտ չէ գնալ և խոսել խաղաղության մասին, հատկապես հաշվի առնելով, որ կան չլուծված հարցեր, կան զգացմունքներ և կա որոշակի փոխըմբռնում: Բայց մոտ երեքուկես-չորս տարի տևած ինտենսիվ բանակցություններ են եղել: Մենք սկսել ենք փոխանակել համաձայնագրի նախագծերը և հանդիպել արտաքին գործերի նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով: Յուրաքանչյուր հոդված, յուրաքանչյուր նախադասություն շատ մանրամասն քննարկվել է: Եվ այս տարի մենք հասանք այս համաձայնությանը՝ հայտարարելով, որ երկու կողմերն էլ համաձայն են տեքստի շուրջ։ ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի ղեկավարությունը շատ կարևոր էր, քանի որ նրանց հաջողվեց անցկացնել օգոստոսի 8-ի գագաթնաժողովը: Մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք երկկողմ հուշագրեր, որոնք ենթադրում են համագործակցություն տարբեր ոլորտներում: Այո, դա կլինի արհեստական ​​բանականություն, էներգետիկա՝ տարբեր ոլորտներ, որոնք կարևոր են Հայաստանի համար: Հայկական լրատվամիջոցներում մեր պաշտոնյաների մեծ մասին հարց է ուղղվում՝ ի՞նչ երաշխիք կա։ Մեր մոտեցումն այն է, որ սա օգուտներ է ստեղծում բոլորի համար՝ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, քանի որ մենք երկու հիմնական կողմերն ենք, բայց նաև մյուս երկրների համար, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ և այս տարածքի կայունությամբ՝ տնտեսական օգուտներ ստանալու համար։ 

- Ես կարդացել եմ, որ Ադրբեջանը պատրաստ էր հարձակվել հարավային Հայաստանի վրա մինչև օգոստոսին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Դա ճի՞շտ է։ 

- Այդ տարիներին մենք ունեինք լարվածության սրման նշաններ։ Սահմանին կրակոցներ կային, ուստի չէիք կարող բացառել այն հնարավորությունը, որ ցանկացած պահի կարող էր լարվածություն լինել։ Փառք Աստծո, մենք լարվածություն չունեցանք։ 

- Եթե նայենք Թրամփի կողմից իր երկրորդ ժամկետում հայտարարված մյուս խաղաղության համաձայնագրերին. որոշները ավելի ամուր են թվում, քան մյուսները, որոնք, կարծես, ավելի շատ աշխատանքի կարիք ունեն։ Վստա՞հ եք, որ այս նախաստորագրումը կհանգեցնի համապարփակ խաղաղության համաձայնագրի։ 

- Այո. բայց խոսքը նաև իրականացման մասին է։ Ես կհաստատեի Հայաստանի կողմից, բայց մենք նաև լսում ենք ԱՄՆ-ի կողմից, որ կա բարձր պատրաստակամություն՝ անմիջապես ուսումնասիրելու իրականացումը: Այսպիսով, սա պարզապես թուղթ չէ: Կա պատրաստակամություն և քաղաքական կամք այն կյանքի կոչելու համար։ 

- Ինչպե՞ս եք զգում՝ լինելով այն կառավարության մաս, որը Ձեր երկրում իրականացնում է մեծ, պոտենցիալ հարստացնող փոփոխություն։ 

- Հայաստանում ապրող երիտասարդությունը ցանկանում է տեսնել բարգավաճ Հայաստան, ցանկանում է տեսնել մի Հայաստան, որը կապրի ոչ թե հակամարտության մեջ, այլ այնպիսի դիրքում, որտեղ կարող է իրացնել իր ներուժը: Մենք ունենք հսկայական ներուժ նորարարության ոլորտում, և կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որպեսզի Հայաստանը դառնա տնտեսապես այնքան զարգացած, որքան հնարավոր է։

Հետևեք մեզ՝ այստեղ

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»