«Չայնիի ոլորաններ»-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 4-ին, ժամը 10:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին:
Ըստ աղբյուրի՝ վարորդն արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները վերջինիս ցուցաբերել են համապատասխան օգնություն. տուժածը հոսպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հետևեք մեզ՝ այստեղ



