«Այդ առաջարկը ստացա իմ կյանքի ամենադժվար շրջանում». Անդրեն՝ «Հայ Սուպերսթար 6» նախագծի ժյուրի դառնալու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զանգ ստացա ռեժիսոր Հրաչից, ով առաջարկեց լինել «Հայ սուպերսթար 6» նախագծի երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ:
Այդ առաջարկը «Շանթ» հեռուստաընկերությունից ստացա իմ կյանքի ամենադժվար շրջանում, ինչի համար շնորհակալ եմ Հրաչին և Արթուր Եզեկյանին: Ինչպես ես էի այդ դժվար շրջանում պետք «Շանթ» հեռուստաընկերությանը, այդպես էլ նախագիծն էր պետք ինձ և այս համագործակցությունը տվեց շատ լավ պտուղներ: Մենք վայելեցինք այս ամբողջ եթերաշրջանը և ունեցանք «Հայ սուպերսթար 6» հրաշալի նախագիծը»,- անկեղծացել է երգիչ Անդրեն՝ «Հայ Սուպերսթար 6» նախագծի ժյուրի դառնալու մասին:
Հիշեցնենք, որ այդ ընթացքում Անդրեն և կինը՝ Անի Օհանյանն ամուսնալուծվել էին:
Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր «Հայ սուպերսթար 6» նախագծին և սպասվող Մեգաշոուին, որը նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 30-ամյակին։
Մեզ հետ զրույցում «Շանթ» հեռուստաընկերության պրոդյուսեր Հրաչ Ղուկասյանը նշել էր, որ հոկտեմբերի 4-ին կայանալիք Մեգաշոուն կմիավորի վերջին երեք տասնամյակների ամենավառ երաժշտական նախագծերը՝ «Հայ Սուպերսթար», «X Factor», «Ժողովրդական երգիչ», «Ազգային երգիչ»։ Մեկ բեմում կհայտնվեն սիրելի աստղերը, որոնք ճանաչել ու սիրվել են հենց այս նախագծերի շնորհիվ։
Հենց այդ օրը պարզ կդառնա «Հայ Սուպերսթար 6» նախագծի հաղթողը:

Հետևեք մեզ՝ այստեղ



